Համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացել է ժամկետային զինծառայող, ևս երկուսը վիրավոր են՝ հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Ժամկետային զինծառայողը ձերբակալվել է, տեղեկացրել են Քննչական կոմիտեից:
Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք զինծառայողներ կալանավորվել են, իսկ մեկ դիրքապահ ցուցաբերել է բացառիկ խիզախություն:
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Մեկնարկել են Արցախի Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները:
Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ կայացել է Հայաստանի էսպլանադի բացման արարողությունը:
Լիվերպուլում մեկնարկել է Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումը:
ԱՄՆ-ը առկախել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը:
Թուրքիան չի աջակցի Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի. Bloomberg-ի հոդվածը:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 290 նոր դեպք, առողջացել է 610, մահացել՝ 21 մարդ: