ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի նիստւմ քննարկել է ««Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ԵԱՏՄ պայմանագրով և օրենսդրությամբ նախատեսված կանոնակարգումներով մի շարք տեխնիկական կանոնակարգեր այլևս չեն գործելու, ուստի անհրաժեշտություն կա այդ տեխնիկական կանոնակարգերով սահմանվող պահանջներն ու պայմանները սահմանել այլ իրավական ակտերով:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում բնականոն գործունեության և պետական տեխնիկական վերահսկողության իրականացման համար կստեղծվեն իրավական հիմքեր:
Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: