ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հրազդանի բժշկական կենտրոնին է տրամադրվել երկու ամենագնաց՝ գծային և ռեանոմոբիլ շտապօգնության մեքենաներ: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Մեքենաները նպաստելու են Հրազդանի տարածաշրջանի բնակչության կողմից տրվող կանչերի արագ արձագանքմանը, տարածաշրջանի ազգաբնակչությանը պատշաճ մակարդակով բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը, ինչպես նաև Ծաղկաձոր և այլ հեռավոր ու դժվարհասանելի կետեր շտապօգնության մեքենաների արագ տեղ հասնելուն: