«Հայփոստը» տեղեկացնում է, որ տեխնիկական վերազինման նպատակով օգոստոսի 31-ին ընկերության բոլոր փոստային բաժանմունքների կողմից սպասարկում չի իրականացվելու:
Տեխնիկական վերազինման շրջանակում «Հայփոստում» ներդրվելու է նոր Phoenix գործառնական ծրագիր, որը մշակված է բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած «Հայփոստի» IT դուստր iNovation ընկերության կողմից:
Նոր ծրագրային ապահովումը հնարավորություն կտա բարձրացնել ընկերության ծառայությունների մատուցման և սպասարկման որակը, ինչպես նաև կրճատել առաքման ժամկետները: