• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Նոր ԱԺ-ում շոուն ավելի շատ կլինի, զվարճանքի պակաս չի լինի. Ղևոնդյան Բաց հարթակ․ Նոր ԱԺ-ում... 20:47
Թուրքիայի Անթալիա և Մուղլա նահանգներում մոլեգնում են անտառային հրդեհները. «Հարևաններ» Թուրքիայի Անթալիա և Մուղլա... 19:22
Օրը՝ 60 վայրկյանում | 30.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 30.07.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է. վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին
Քաղաքականություն
12:4912 Օգս, 2021

Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է. վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Հայաստանի Կառավարության պատկերացումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի շուրջ:

Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունը.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Հուլիսի 29-ին Կառավարության նիստում ես ուրվագծել եմ Հայաստանի Հանրապետության Կառավարության պատկերացումը՝ մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի մասին, ինչպես նաև ընդգծել եմ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:

Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ մնալու Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության համընդգրկուն և տևական կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահողների հայտարարությունը՝ այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:

Մեզ համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը: Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար: Ու եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս:

Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունեն իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման: Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պիտի լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը:

Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն: Մեր տրամադրությունը և տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը՝ առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար:

Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ: Հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինի հետևյալը՝ գնալ լուծումների: Նման հարցերից մեկը, որը, կարծում եմ, հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Եվ կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից:

Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան:

Կառավարության հարգելի անդամներ,

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի հայրենակիցներ,

թշնամության և թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելի է: Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար: Թե թշնամության մթնոլորտի խորացումն ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին: Սա ընդգծում եմ՝ ցույց տալու համար, թե որքան հրատապ է տվյալ հարցի կառավարումը: Թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:

Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում: Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք: Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով: Այս հարցերը մենք առավել մանրամասն կքննարկենք Կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ընդունման ժամանակ»:

Դիտումների քանակ138
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Թշնամության հաղթահարումը պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից. Փաշինյան 11:5812 Օգս, 2021 Թշնամության հաղթահարումը պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից. Փաշինյան Քաղաքականություն
  • Հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի  համար. Փաշինյան 11:1912 Օգս, 2021 Հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի համար. Փաշինյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2231 Հլս, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:0331 Հլս, 2026
  • Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ 00:5931 Հլս, 2026
  • Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ 00:2931 Հլս, 2026
  • Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը 00:0231 Հլս, 2026
  • Գեղարքունիքի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 23:4830 Հլս, 2026
  • Ադրբեջանական պետական ալիքները՝ Իրանի «Սև ցուցակում». հայաստանյան ԶԼՄ-ներ ցանկում չկան 23:2030 Հլս, 2026
  • Ասատուր Վարդանյանը կարևորել է պատասխանատու և նորարար հանքարդյունաբերության զարգացումը 23:0030 Հլս, 2026
  • «Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը 22:5230 Հլս, 2026
  • Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան 22:4230 Հլս, 2026
  • Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ կայացել է աշխատանքային խմբի հերթական նիստը 22:3030 Հլս, 2026
  • Էդվարդ Ասրյանը հանդիպել է զորամասերի հրամանատարների հետ 22:1530 Հլս, 2026
  • Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը 22:0530 Հլս, 2026
  • Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, սա է ՀՀ-ՌԴ հարաբերություններում խնդիրը. վարչապետ 21:5730 Հլս, 2026
  • Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր 21:4530 Հլս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 21:2430 Հլս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցը 21:1730 Հլս, 2026
  • Անուշ Սմբատյանի «կերամիկական թատրոն»-ը 21:0830 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Թալանածը ժողովրդի հետ կիսելու միայն մի ձև կա. վարչապետի անդրադարձը | 30.07.2026 21:0030 Հլս, 2026
  • Վաղարշակ Արամյան՝ 20 տարի անց 20:5930 Հլս, 2026
  • Պետք է հասկանանք՝ ինչքան ջուր ենք վատնում, ինչքան ձուկ ենք արտահանում. Նիկոլ Փաշինյան 20:5730 Հլս, 2026
  • Էրդողանը հայտարարել է Լիբանանի անվտանգության ապահովմանը մասնակցելու Թուրքիայի պատրաստակամության մասին 20:5530 Հլս, 2026
  • Յուլիս 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5330 Հլս, 2026
  • Կյանքը չինական գյուղում․ ինչպես կարճ ժամանակում Յուանգուդույը դարձավ «Ազգային քաղաքակիրթ գյուղ», իսկ մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտն աճեց 8-10 անգամ 20:5130 Հլս, 2026
  • Կլիմայական ճգնաժամը, երիտասարդներն ու COP17-ը 20:4730 Հլս, 2026
  • Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3.47 մլրդ եվրո է տրամադրել 20:4230 Հլս, 2026
  • Ասեղնաբուժություն. չինական բժշկությունը՝ ՀՀ-ում 20:3930 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 30.07.2026 20:3630 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին առնչվող հարցեր 20:3130 Հլս, 2026
  • Դավիթ Գևորգյանը ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից 20:2730 Հլս, 2026
  • Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները․ մեկնարկել է նոր ծրագիր 20:2330 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 30. 2026 20:1930 Հլս, 2026
  • Եվրոպայում շոգի պատճառով մահերի թիվն աճել է 20:1430 Հլս, 2026
  • Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում քննարկել է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանը, ծառայողական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր 20:0930 Հլս, 2026
  • «Ալաշկերտը» Ռումինիայում պատրաստ է վճռորոշ պայքարին 20:0630 Հլս, 2026
  • ՌԴ կառավարությունը երկարաձգել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանման արգելքը 19:5930 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը 19:5230 Հլս, 2026
  • Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանին. քննարկվել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները 19:4630 Հլս, 2026
  • Շենգենյան վիզա ստանալու կանոններն ու ամենատարածված սխալները 19:3830 Հլս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց 19:2930 Հլս, 2026
  • Եթե Ռուսաստանը հարձակվի Լեհաստանի վրա, մենք հակահարված կտանք. Սիկորսկի 19:2130 Հլս, 2026
  • Քննարկվել են ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր․ Բուխարեստում տեղի է ունեցել Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը 19:1430 Հլս, 2026
  • Երևանում և Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոններ կստեղծվեն 19:0730 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Ձկնաբուծությունից մինչև հրաժեշտ․ կառավարության նիստի ամփոփումը | 30.07.2026 19:0030 Հլս, 2026
  • Հաջորդ 100 օրը կարող է որոշել Ուկրաինայում պատերազմի ելքը. Տուսկ 18:5930 Հլս, 2026
  • Արամ Մեյմարյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են COP17-ի նախապատրաստական և բովանդակային աշխատանքները 18:5230 Հլս, 2026
  • Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն 18:4130 Հլս, 2026
  • Տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմաններ կապահովվեն 18:2930 Հլս, 2026
  • Ռազմական բժիշկ շրջանավարտների ծառայության վայրերը որոշվել են վիճակահանությամբ 18:1830 Հլս, 2026
  • Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ 18:0930 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են. Պակիստանի ԱԳՆ 18:0430 Հլս, 2026
  • Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը 17:5330 Հլս, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը 17:4430 Հլս, 2026
  • Ուկրաինան Եվրամիությունից ստացել է հերթական տրանշը՝ 3,47 մլրդ եվրոյի չափով 17:3230 Հլս, 2026
  • Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ հետախուզվում է 17:1730 Հլս, 2026
  • Գիտելիքով ու եռանդով. 962 շրջանավարտ հրաժեշտ է տվել ՃՇՀԱՀ-ին 17:0430 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Հաղորդում եմ տալիս, որ տրոյական ձիու գործունեությունը իրավապահները քննեն. վարչապետ 17:0030 Հլս, 2026
  • «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 31 մլրդ 500 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5230 Հլս, 2026
  • Առկա ուսուցման մեջ ընդգրկված անձինք ևս հնարավորություն կունենան դառնալ ինքնազբաղվածության խթանման ծրագրի շահառու 16:3830 Հլս, 2026
  • Կառավարությունը միջոցներ է հատկացրել «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար 16:2430 Հլս, 2026
  • ԲՏԱՆ-ում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները 16:1130 Հլս, 2026
  • Կհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում 15:5930 Հլս, 2026
  • Նոր Ախուրյանում փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ջրատարից 15:5330 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել. Դատախազություն 15:5030 Հլս, 2026
  • Քուվեյթի ՊՆ-ն հայտնել է չինական ընկերության օբյեկտին Իրանի հարվածի մասին 15:4830 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին 15:3930 Հլս, 2026
  • Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է 15:3230 Հլս, 2026
  • ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել է 15:2430 Հլս, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող Վահե Ապիկյանը անվնաս հայտնաբերվել է Գառնի գյուղում 15:1630 Հլս, 2026
  • Օդեսայի ափերի մոտ ադրբեջանական անձնակազմով նավ է թիրախավորվել 15:1230 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Ձկնաբուծության ոլորտի և սննդի որակի հարցերին պետք է առերեսվենք. վարչապետ 15:0030 Հլս, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կներդրվի սահմանապահի մասնագիտական կրթական ծրագիր 14:5930 Հլս, 2026
  • 10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 14:4530 Հլս, 2026
  • Մի քանի օր կանգնեցին, հետո սկսեցին աշխատել. Փաշինյանը՝ «Արարատցեմենտի» մասին 14:4130 Հլս, 2026
  • Տեղյակ եմ. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանին ուղղված սպառնալիքների մասին 14:3730 Հլս, 2026
  • Առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կլինեն, համակարգը կտարածվի բոլորի վրա. Փաշինյանը՝ պարգևավճարների մասին 14:3430 Հլս, 2026
  • Մեկնարկել է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհի 6.7 կմ հատվածի հիմնանորոգումը 14:3230 Հլս, 2026
  • Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին 14:3130 Հլս, 2026
  • Կտեսնենք՝ ինչ է հնարավոր անել. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների վարորդական իրավունքների վերականգնման մասին 14:2830 Հլս, 2026
  • Շների հարձակումից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթը տեղափոխվել է ապաստարան․ ԲԸՏՄ 14:2430 Հլս, 2026
  • ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է. Նիկոլ Փաշինյան 14:2130 Հլս, 2026
  • Եթե անհամաձայնություն կա, կգնանք արբիտրաժ և կքննարկենք. Փաշինյանը՝ երկաթուղու մասին 14:1830 Հլս, 2026
  • Կասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը 14:0930 Հլս, 2026
  • Բանակում ինքնասպանությունների դեպքերի 85-90 տոկոսը կապված է 3 իրավիճակների հետ. Փաշինյան 14:0330 Հլս, 2026
  • Կառավարության աջակցությամբ ընդլայնվում է հայկական գյուղմթերքի արտահանման աշխարհագրությունը 13:5630 Հլս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, Լվովին և այլ շրջանների 13:4830 Հլս, 2026
  • Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը 13:4830 Հլս, 2026
  • Մենք ասում ենք՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն, սա լեգիտիմ դիրքորոշում է. Փաշինյան 13:3930 Հլս, 2026
  • Դա 21-րդ դարի գործարան չէ, դա ավար է ընդամենը, թալանի օբյեկտ է. վարչապետը՝ «Արարատցեմենտի» մասին 13:3430 Հլս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել են 13:2130 Հլս, 2026
  • Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով աշխատանքների ձևաչափը քննարկվում է. Փաշինյան 13:1230 Հլս, 2026
  • Պետք է գիտակցենք, որ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, և այդ ոլորտում լուրջ ներդրումներ են անհրաժեշտ. Փաշինյան 13:1030 Հլս, 2026
  • Վարչապետը հրաժեշտ տվեց Կառավարությունում իրենց աշխատանքն ավարտող պաշտոնյաներին 13:0630 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Վաղուց չեմ օգտագործում աճեցված ձուկ. վարչապետը՝ ոլորտի խնդիրների մասին 13:0030 Հլս, 2026
  • Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտվել է, ինչի առիթով ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել. վարչապետ 12:5430 Հլս, 2026
  • Մինչև տարվա վերջ պետք է սկսենք Քասախի, Լիճքի և Ելփինի ջրամբարների կառուցման աշխատանքները. Տիգրան Խաչատրյան 12:5130 Հլս, 2026
  • Բոլոր ֆիլմերը պետության բացակայության և պետություն չունենալու «երջանկության» մասին են. Նիկոլ Փաշինյան 12:4730 Հլս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4030 Հլս, 2026
  • Թուրքիայի Անթալիա և Մուղլա նահանգներում մոլեգնում են անտառային հրդեհները 12:4030 Հլս, 2026
  • «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնը կանցկացվի օգոստոսի 21-22-ը Սևանի ափին. հայտ է ներկայացրել մոտ 100 բենդ 12:3430 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015