«Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքն առաջադրել են ինձ: Սա եղել է քաղաքական որոշում: Այս մասին ՀՀ ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանն անդրադարձավ նաև հանձնաժողովների կազմմանն ու դրանցում իրենց ներկայացվածությանը:
«Մենք մեր նախընտրություններն ունենք: Թե որը՝ կորոշենք ըստ իրավիճակի: Կապ ունի՝ իրենք որը կորոշեն»,- ասաց Սաղաթելյանը:
Սաղաթելյանը տեղեկացրեց, որ երկու հանձնաժողովի նախագահ կլինի «Հայաստան» դաշինքից, մեկը՝ «Պատիվ ունեմ»-ից:
«Դա նախատեսված էր Դոնթի բանաձևով «Հայաստան» դաշինքի համար, բայց մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, որ երրորդ թեկնածուն «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից»,- ասաց նա: