Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են ընդգրկվել՝ Չինաստանի հնագույն նավահանգստային քաղաքը, Իսպանիայի ճեմափողոցը, 800 տարվա պատմություն ունեցող հնդկական տաճարը, Իրանի ազգային երկաթուղին, Եվրոպայի առողջարանային քաղաքներն ու ավելի քան 7 հազար տարվա պատմություն ունեցող հնագիտական վայրը՝ Թուրքիայի Մալաթիա նահանգում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն հայտարարել է, որ հայտարարությունները կշարունակի մինչև հուլիսի 28-ը:
1978-ի ի վեր ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընտրում է իրենից «բացառիկ արժեք» ներկայացնող բազմաթիվ համաշխարհային ժառանգության վայրեր և օգնում պահպանել անտեսված և կլիմայի փոփոխության պատճառով վտանգված վայրերը: Տարիների ընթացքում այդ ցուցակն ավելացել է հազարավոր բնական ու մշակութային վայրերով: