ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից պահանջել է Ստամբուլում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին զեկույց ներկայացնել մինչև 2022-ի փետրվար: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն «բյուզանդական դարաշրջանի հուշակոթողին մզկիթի կարգավիճակ տալու կապակցությամբ մտահոգություն է հայտնել» և Թուրքիայից պահանջել կառույցի «վիճակի մասին թարմացված զեկույց» ներկայացնել մինչև 2022-ի փետրվարի 1-ը: