Ռուսաստանն անհանգստացած է, որ զբոսաշրջիկները չեն կարողանում տեսնել Սուրբ Սոֆիա տաճարի խճանկարները: Այս մասին Անկարային տեղեկացրել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը:
Թուրքական իշխանությունը պատասխանել է, որ տաճարում ընթանում են ծրագրված վերանորոգման աշխատանքներ, և վստահեցրել է, որ դրանց ավարտից հետո զբոսաշրջիկները կրկին կկարողանան այցելել սրահներն ու տեսնել այնտեղ գտնվող եզակի բյուզանդական խճանկարները:
Դեսպանը հույս է հայտնել, որ թուրքական կողմը կպահպանի խոստումները, հայտնում է РИА Новости-ն: