«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում մոտ կես ժամ է՝ մեկնարկել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նորընտիր պատգամավորների և թիմակիցների հետ։
Թե ինչ հարցեր են հանդիպման օրակարգում՝ մինչև նիստի մեկնարկը լրագրողները փորձել են պարզել պատգամավոր Հրաչյա Հակոբյանից։
Հրաչյա Հակոբյան (ՀՀ ԱԺ պատգամավոր) - Չգիտեմ ինչ օրակարգով ենք հանդիպում: Հանձնաժողովների նախագահների հետ կապված՝ մենք արդեն ասել ենք, որ մարդիկ կարող են ինքնառաջադրվել, և հետագայում արդեն կընտրենք կուսակցության, խմբակցության ներսում: