Մրցույթի շահառուները գիտահետազոտական աշխատանք կատարող, երեք երիտասարդ գիտնականներից կազմված խմբեր են, որոնց 12 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման համար՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Գիտական սարքը և (կամ) նյութը պատկանելու է այն գիտական կազմակերպությանը կամ բուհին, որտեղ աշխատում է մրցույթին հայտ ներկայացրած գիտնականը: Ֆինանսական աջակցության առավելագույն չափը երեք միլիոն ՀՀ դրամ է:
Մարտի 30-ին հայտարարված մրցույթը կազմակերպվել է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ««Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակում: