Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում այսօր բաց դռների օր է: Դիմորդների համար կազմակերպվել է ճանաչողական շրջայց: 2010-ից գործող դիվանագիտական դպրոցն արդեն 200-ից ավելի շրջանավարտ է ունեցել, 120-ից ավելին աշխատում է արտաքին գործերի գերատեսչությունում:
Ընդունելության քննությունները հաջող հանձնած երիտասարդները 11 ամիս կունկնդրեն Հայաստանի և աշխարհի լավագույն մասնագետների դասախոսությունները, կայցելեն Արցախ, Եվրոպայի տարբեր երկրներ, իսկ ուսումը հաջող ավարտելուց հետո 2 ամիս փորձաշրջան կանցնեն արտաքին գործերի նախարարությունում: Քաղաքացիները ընդունելության դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 16-ը:
Վահե Գաբրիելյան (ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն) - Շատ հետաքրքիր դասընթաց է, լավագույն մասնագետներով հագեցած և համահունչ տարբեր երկրների ուսումնական հաստատությունների ծրագրերին՝ ուսումնական նյութերով և դասախոսներով:
Վահե Աղասարյան (ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիր) - Ես ստացա գիտելիքներ, ես ստացա փորձ, գոհ եմ, որ դիվանագիտական դպրոցի ունկնդիր եմ: Կարծում եմ՝ այդ գիտելիքները կկարողանամ ճիշտ օգտագործել ապագայում: