Ռուսաստանը երկրից վտարում է Մոսկվայում Իտալիայի դեսպանատան ռազմական կցորդի օգնականին, գրում է РИА Новости-ն: Այդկերպ Մոսկվան պատասխանում է Իտալիայի իշխանության ոչ բարեկամական քայլին: Մարտի 31-ին Իտալիայի կառավարությունը երկրից վտարեց Հռոմում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին՝ լրտեսական գործունեություն ծավալելու մեղադրանքով:
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը «խոր ափսոսանք» է հայտնել Ռուսաստանի որոշման կապակցությամբ. «Որոշումը համարում ենք անհիմն և անարդար, քանի որ դա պատասխան քայլ էր Իտալիայի իշխանությունների կողմից սեփական շահերը պաշտպանելու օրինական միջոցին»,- ասված է հայտարարության մեջ:
Ռումինիայի իշխանությունն էլ իր հերթին է անցանկալի անձ է համարել Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին՝ ռազմական կցորդի օգնականին: Նա մեղադրվում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին հակասող գործողություններ իրականացնելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները շարունակում են վատթարանալ: Վերջին շաբաթներին ԱՄՆ-ը, Բուլղարիան, Ուկրաինան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան հայտարարեցին տարբեր պատճառներով ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին: Ռուսաստանը տալիս է հայելային պատասխան: