Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագրի առաջին փուլի մասնակիցներն այցելել են մի շարք կրթական հաստատություններ՝ «Թումո», «Այբ» դպրոց և Հայաստանի ամերիկյան համալսարան:
«Թումոյում» ծանոթացել են կենտրոնի առօրյային, դասընթացներին և ծրագրերին, ներառյալ՝ անիմացիայի, երաժշտության, ֆիլմարտադրության, ծրագրավորման և այլ դասերին, ապա ծրագրի մասնակիցներն այցելել են «Այբ» դպրոց, որը ծառայում է որպես 21-րդ դարի հայկական կրթության մոդել՝ կրթելով գրագետ և ազնիվ սերունդ, որը հպարտ է իր կրթությամբ և ունի պատասխանատվության ուժեղ զգացում:
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները եղել են նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, որտեղ նրանց ներկայացվել են ինչպես Ամերիկյան հալասարանի, այնպես էլ Հայ-ռուսական և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանների կրթական հնարավորությունները: