Հունիսի 21-23-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում և Արարատի մարզի Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած: