ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ իրենց մշտադիտարկումների արդյունքները կհրապարակվեն ընտրություններն ամփոփելուց հետո: «Մշտադիտարկվել է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի եթերաժամանակը»,- նշեց նա:
Ըստ Մարգարյանի, եղել են որոշակի ընթացիկ բողոքներ: «Նախընտրական քարոզչությունը սկսվելուց առաջ էլ եղել են բողոքներ քաղաքական ուժերի կողմից, եղել են նաև հարցումներ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից»,- ասաց նա: