Նիգերիայում ահաբեկիչների խումբը հարձակում է գործել գյուղերից մեկի դպրոցի վրա և առևանգել առնվազն 80 երեխայի և մի քանի մեծահասակի՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Նշվում է, որ առևանգվածների մեծ մասը աղջիկներ են: Կրթօջախ ներխուժելու ժամանակ ահաբեկիչները սպանել են անվտանգության մեկ աշխատակցի և մեկ երեխայի:
Իրավապահ մարմինները ենթադրում են, որ առևանգումը կատարվել է փրկագին ստանալու նպատակով: Ուժայինները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում դպրոցի հարևանությամբ գտնվող տարածքում: