ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձախողել է Միչիգանի նահանգապետ Գրեթչեն Ուիթմերին առևանգելու փորձը: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Wolverine Watchmen զինված խմբավորման դեմ՝ հայտնում է The Hill-ը:
Նահանգի գլխավոր դատախազ Դանա Նեսելը պնդում է, որ խումբը նաև փորձել է պարզել ոստիկանության աշխատակիցների հասցեները և կազմակերպել հարձակում տեղական օրենսդիր մարմնի վրա: Նրանց վերջնական նպատակը, ըստ պաշտոնյաների, «հասարակության փլուզմանը հանգեցնող քաղաքացիական պատերազմ հրահրելն էր»:
Ընդհանուր առմամբ, հետաքննվում է կազմակերպության 13 անդամ: Նեսելը նրանց նկարագրել է որպես «ծայրահեղականներ», որոնք փորձում էին համալրել իրենց շարքերը՝ «օգտվելով ԱՄՆ-ում սկսված քաղաքացիական անկարգություններից»: Դատական փաստաթղթերի համաձայն՝ ծայրահեղականները մտադիր էին իրենց ծրագրերն ավարտին հասցնել մինչև նոյեմբերի ընտրությունները: