• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Մինասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Մինասյանի հետ 18:06
Այլ հայացք Հայաստան-ԵՄ հարաբերություններին Այլ հայացք Հայաստան-ԵՄ հարաբերություններին 15:03
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը Այսօր Վարդավառ է. Հայ... 10:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:1209 Հնս, 2021

Ճնշումների պատճառով Թուրքիայում դժվարացել են Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումները. Թաներ Աքչամ

«Լուրերի» թղթակից Սյուզի Մուրադյան զրուցել է ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի պրոֆեսոր, թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի հետ:

- Պարո՛ն Աքչամ, տասնյակ տարիներ գիտական աշխատություններ եք գրում Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի աշխարհն իմանա ու ճանաչի 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործության մասին: Ամիսներ առաջ խոշոր գերտերություններից՝ Միացյալ Նահանգները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ըստ Ձեզ՝ ինչ հետևանքներ այն կունենա հատկապես Թուրքիայի համար:

- Կարծում եմ՝ առաջին հետևանքը Թուրքիայի մեկուսացումն է: Սա վերջին հարվածն էր, քանի որ Անկարան կորցրեց իր ամենակարևոր ռազմավարական աջակցությունը: Իր ժխտողական քաղաքականությամբ՝ այժմ Թուրքիան նույն մակարդակում է, ինչ, օրինակ՝ Հյուսիսային Կորեան: Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային կստիպի հարցի մասին մտածել այլ տեսանկյունից: Այդ որոշման երկրորդ կարևոր արդյունքը այստեղ՝ Ամերիկայում, հնարավոր դատական հետապնդումներն են: Ցեղասպանության ճանաչումը Ամերիկայի կողմից շատ տարբեր է եվրոպական այլ երկրների ճանաչումից: Օրինակ՝ Ֆրանսիան, Գերմանիան կարող են ճանաչել, և ոչինչ չի պատահի, սակայն Միացյալ Նահանգների դեպքում իրավիճակն այլ է՝ երկրի իրավական համակարգի պատճառով։ Այժմ զոհերի ժառանգները կսկսեն համատարած իրավական գործընթացներ Թուրքիայի նկատմամբ, ինչը, հնարավոր է՝ մեծ գլխացավանք դառնա Անկարայի համար: Կարծում եմ՝ շուտով Միացյալ Նահանգներում ականատես կլինենք իրավական պայքարի: 

- Պարո՛ն Աքչամ, մոտ 2000-2010 թվականներին Թուրքիայում հատկապես մտավորականները շատ ավելի հաճախ էին խոսում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Սակայն արդեն վերջին տասնամյակում այդ գործընթացը համեմատաբար պասիվ է: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված: 

- 2016 թվականը կարևոր շրջադարձային տարի էր Թուրքիայի համար: Հեղաշրջման միջոցով Էրդողանին փորձեցին հեռացնել իշխանությունից, սակայն այն ձախողվեց: Եվ հենց 2016 թվականից հետո Էրդողանը բռնապետական ռեժիմ հաստատեց երկրում: Հետևաբար, մի երկրում, որտեղ նույնիսկ խոսքի ազատություն չկա, դու չես կարող խոսել պատմական սխալների, այս դեպքում՝ Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիայի բանտերը լցված են հարյուրավոր լրագրողներով, չկա արդարադատության գործող համակարգ, ու ընդամենը մեկ մարդ է հրամայում: Կարծում եմ՝ առանց ժողովրդավարացման առաջիկա տարիներին նույն պատկերն ենք ունենալու: Մարդիկ վախենում են: Ես դա լիովին հասկանում եմ: Մարդիկ վախենում են ոչ միայն երկրի իշխանությունների ճնշումներից: Մի օրինակ ևս բերեմ: Վերջերս մոտ 100 քուրդ մտավորական ստորագրահավաքով պահանջում էին ապացույցներ ներկայացնել իմ արած հայտարարություններից մեկի վերաբերյալ, որտեղ ես խոսում եմ 19-րդ դարում քրդերի կողմից հայ կանանց դեմ բռնության դեպքերի մասին, որին, ի դեպ, թուրք մտավորականներ ևս միացել էին: Ատելության այդ արշավները, որոնք ուղղված են մտավորականների, գիտնականների դեմ, պարզապես անտանելի են: Ինչո՞ւ է մարդը կոչվում գիտնական, եթե չպետք է կարողանա արտահայտվել և ուսումնասիրել նման թեմաներ: Եկեք համեմատենք Լեհաստանի դեպքը: Այս երկրում ևս նման արշավներ են կազմակերպվում գիտնականների դեմ, որոնք ուղղակի հակադարձում են՝ պնդելով, որ ոչ միայն ֆաշիստներն են սպանել հրեաներին Լեհաստանում, այլև հենց լեհերը: Իհարկե, նրանք աջակցել են ու փրկել կյանքեր, բայց նաև օգտվել են առիթից: Կարծում եմ՝ հենց այդ ճնշումների հետևանքով է դժվարացել Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումների իրականացումը: Բացի այդ, հանրությունը ևս դեռ պատրաստ չէ այս խնդրի մասին բաց խոսելու: 

- Նշեցիք, որ Թուրքիայում այս հարցը փակ թեմա է: Այնուամենայնիվ, ո՞ր դեպքում ու ե՞րբ մենք կկարողանանք սպասել որևէ դրական տեղաշարժի հենց Թուրքիայի կողմից: 

- Կարծում եմ՝ պետք է կրկնեմ, որ մոտ ապագայում որևէ ճանաչում չի լինի Թուրքիայի կողմից: Թուրքիան կդիմադրի միջազգային ճնշումներին, ինչպես նաև իր երկրի ընդդիմադիրներին: Ես չեմ սպասում որևէ փոփոխության Հայաստանի նկատմամբ տարվող Անկարայի քաղաքականության մեջ, քանի դեռ այդ երկիրը ղեկավարում են նույն մարդիկ: Ինչպես արդեն նշեցի, երկիրը պետք է գնա դեպի ժողովրդավարացում, իսկ դրա համար անհրաժեշտ են նոր ղեկավարներ, նոր պայմաններ, որոնք ենթադրում եմ մարդու իրավունքների պաշտպանություն, խոսքի ազատություն: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ուղղակիորեն կապված է այդ գործոնների հետ:

- Պարո՛ն Աքչամ, գիտական գործունեության շատ տարիներ եք նվիրել եք Հայոց ցեղասպանության թեմային: Շատ գրքեր ունեք, որոնցից, օրինակ՝ «Խայտառակ արարք», «Սպանության հրամաններ» գրքերը մեծ դերակատարություն են ունեցել թեման բարձրաձայնելու հարցում ու կոշտ քննադատության են արժանացել Թուրքիայում: 

- Ես բազմիցս ասել եմ, որ հիմնական պատճառը, թե ինչու եմ սկսել ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, մեծ հետաքրքրությունն է: Երբ 1988 թվականին սկսեցի աշխատել որպես գիտնական, իմ առաջին գիտական թեման Օսմանյան կայսրությունում և ժամանակակից Թուրքիայում մարդկանց հետապնդումների ենթարկելու դեպքերն էին: Գիտական ուսումնասիրությունների ժամանակ իմացա համիդյան կոտորածների մասին: Գիտական տեսանկյունից թեման ինձ շատ հետաքրքրեց: Սկսեցի աշխատել այս ուղղությամբ՝ նույնիսկ չպատկերացնելով, թե որքան վտանգավոր կլինի: Բայց եթե ես մի բան սկսում եմ, ապա կիսատ չեմ թողնում ու չեմ հանձնվում: Որոշ ժամանակ այս թեմայի շուրջ աշխատելուց հետո, երբ Թուրքիան հարձակումներ սկսեց իմ նկատմամբ, ես հասկացա, թե որքան կարևոր է հարցի բարձրաձայնումն ավելի ժողովրդավար, Թուրքիա ունենալու համար, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են: Թուրքիայում պատմությանն առերեսվելը մեծ խնդիր է: Հենց այդ պատճառով էլ մինչ օրս շարունակում եմ այս թեմայով իմ գիտական գործունեությունը: 

- Պարո՛ն Աքչամ, ամիսներ առաջ նոր գիրք էիք հրապարակել՝ «Հայոց ցեղասպանության կարճ պատմությունը» վերնագրով: Ի՞նչ նոր գրքեր սպասենք Ձեզնից: Ի՞նչ նոր մտքեր ու ծրագրեր ունեք: 

- Մոտ ապագայում պետք է նոր նյութեր ու փաստեր հավաքեմ 19-րդ դարում հայ կանանց դեմ բռնության դեպքերի մասին: Շատ կցանկանայի իմանալ հայերեն ու ռուսերեն, քանի որ այդ լեզուներով կարևոր աղբյուրներ կան: Շարունակելու եմ աշխատել համալսարանի շրջանավարտների հետ, պատրաստել երիտասարդ գիտնականներ, որոնք ներկայացնելու են իրենց գիտական աշխատությունները: Բացի այդ, ևս երկու խոշոր աշխատություն կա, որոնք դեռ պետք է մշակեմ: Մեկը Ջեմալ փաշայի մասին է, որը դեռ գրում եմ, իսկ մյուսը «Հայոց ցեղասպանության կարճ պատմությունը» գրքի անգլերեն տարբերակն է: Ընդհանրապես, Ցեղասպանության թեմայով ունենք աննկարագրելի լավ գրքեր, սակայն չունենք դրանց անգլերեն սեղմագրերը: Ես դրանով եմ զբաղվելու:

Դիտումների քանակ130
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետ 19:4812 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 12.07.2026 19:1212 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին 15:5612 Հլս, 2026
  • Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:3612 Հլս, 2026
  • Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան 15:0012 Հլս, 2026
  • Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին 14:3112 Հլս, 2026
  • Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 14:1012 Հլս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը 13:2612 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ 12:4712 Հլս, 2026
  • Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը, և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել 12:0212 Հլս, 2026
  • Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:5812 Հլս, 2026
  • Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է 11:2412 Հլս, 2026
  • Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը 11:0712 Հլս, 2026
  • Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ 10:0512 Հլս, 2026
  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը 10:0112 Հլս, 2026
  • Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում 09:4312 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:3812 Հլս, 2026
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015