«Սահմանագծման և սահմանազատման գործընթացները բավական երկար են և տեղի կունենան, երբ Հայաստանի ու համապատասխան երկրի միջև կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, կստեղծվի սահմանազատման ու սահմանագծման համատեղ հանձնաժողով, որ կմշակի ու կհամաձայնի մեթոդաբանության վերաբերյալ մոտեցումների հարցում, ու դրանց հիման վրա կսկսվի գործընթացը: Իսկ մնացած տեղաշարժերը սահմանագծման ու սահմանազատման գործընթացներից դուրս են և պայմանավորված են միայն անվտանգային ու պաշտպանական նկատառումներով»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին: