Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների հաջողությունները. Եվրոպայի չեմպիոն է դարձել Սամվել Գասպարյանը, իսկ պատվանդանի 2-րդ աստիճանին է կանգնել Արսեն Մարտիրոսյանը:
Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցն է: Ոճրագործությունը դատապարտող հայտարարությամբ հանդես են եկել Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունները:
Հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում ակտիվ դերակատարում ունենալու կոչով Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բաց նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, կոնգրեսական Ադամ Շիֆը և Սերժ Թանկյանը տեսաուղերձով ԱՄՆ նախագահին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք: Առողջացել է 1020, մահացել՝ 23 մարդ: