• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք Աննա Հակոբյանը ժամանել է... 20:35
Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում... 20:15
Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:35
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:4210 Ապր, 2021

Ոռոգվող արտերից ջրի արտահոսքը ողողել է Էջմիածնի Անդրանիկ թաղամասի շինությունները

Էջմիածնի Անդրանիկ թաղամասի բնակիչներն առավոտյան անակնկալի են եկել իրենց այգիները, տների նկուղներն ու արհեստանոցները ջրի մեջ տեսնելով: 10 օրից ավելի է՝ խոնավություն, տեղ-տեղ արտահոսած ջուր նկատել են, բայց որ ջուրը մոտ 50 սմ կբարձրանար՝ չէին պատկերացրել: Ջրի մեջ են հայտնվել պտղատու այգիները՝ հակացուցված երևույթ ծաղկած ծառերի համար:

Գոհար Մկրտչյան (Էջմիածնի բնակիչ) - Ծառերն էլ պիտանի չեն, ծաղկավիժում կլինի:

Ֆելիքս Մկրտչյան (Էջմիածնի բնակիչ) - Պադվալը լրիվ ջուր է:

Թաղամասում գործող մեքենաների տեխսպասարկման ծառայությունները մի քանի օր անգործ կմնան: Ամբողջությամբ ջրի մեջ են պահեստներն ու արհեստանոցները:

Վարդան Բարսեղյան (Էջմիածնի բնակիչ) - Մի քանի օր պետք է, որ ջուրը ցամաքի՝ կարողանանք գործ անել:

Թաղամասի բնակիչներին օգնության եկած փրկարարները տեխնիկապես միջամտելու հնարավորություն չունեին, բայց բահերով ու այլ գործիքներով արեցին՝ ինչ հնարավոր էր:

Վարդան Մալխասյան (Էջմիածնի հիշեջ-փրկարարական ջոկատի պետ) - Կեղտաջուր է, մեր մեքենան կփչանա:

Ջրի հոսքը Անդրանիկ թաղամասի հարևանությամբ գտնվող ոռոգելի դաշտերից է: Գյուղատնտեսները սոխ են աճեցնում, որի սերմը, ցանելուց մինչև սածիլ, առատ ու խորքային ոռոգում է պահանջում: Ու քանի որ սոխ աճեցնողներն այս տարի նախորդի համեմատ շատացել են, ավելացրել են նաև ցանքատարածությունները, բոլորը միաժամանակ են դաշտը ջրում:

Կարապետ Տեր-Խաչատրյան («Էջմիածին» ՋՕԸ տնօրենի տեղակալ) - Երկար են պահում հողի վրա ջուրը, մինչև հասնի սերմին, այդ պատճառով ջուրը դուրս է գալիս Էջմիածնի տարածք:

Նախկինում ոռոգելի ջուրը ստորգետնյա խողովակաշարով հոսել է դեպի ջրանցք՝ որևէ վնաս չտալով դաշտերի հարևանությամբ ապրողներին ու այգեգործներին: Բայց տարիների ընթացքում ջրատարի վրա շենք-շինություններ են կառուցվել, խողովակաշարը լցրել շինարարական աղբով՝ խափանելով ջրահեռացման համակարգի աշխատանքը:

Կարապետ Տեր-Խաչատրյան - Նույնիսկ ծառեր են տնկել այդ կանալի մեջ, մոտ 2 մետր երկարությամբ ջրատարը հնարավոր չէ շահագործել, այդ պատճառով ջուրը լցվում է քաղաք:

Իսկ քաղաքի նեղ առուներն ի վիճակի չեն այդ ծավալի ջրահեռացում կատարել, ինչի հետևանքով հեղեղումներ են առաջանում: Ստացվում է՝ կա՛մ գարնանացան սոխի ջուրը պետք է պակասեցվի, կա՛մ  Անդրանիկ թաղամասի բնակիչները համակերպվեն:

Արամ Արթենյան («Էջմիածին» ՋՕԸ տեղամասի պետ) - Աշխատում ենք, որ բանջարաբույծներն իրենց ջուրն անեն, ընտանիքներին էլ վնաս չտանք, բայց քանի որ ջրահեռացում չկա, խնդիր կա:

Խնդիրը կլուծվի, երբ նոր ջրատար կառուցվի:

Հեղինակ`Հայկուշ Ասլանյան
Դիտումների քանակ67
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Քրեական գործեր՝ ՀՀ-ից գողացված արվեստի գործերի վերադարձման համար. ժամանակին 164 նմուշ է անհետացել 21:3926 Հնս, 2022
  • Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան տարաձայնություններ ունեն Ղարաբաղի կարգավիճակի քննարկման ժամկետների շուրջ 21:2226 Հնս, 2022
  • Մարզադպրոցների և դահլիճների կառուցման լայնամասշտաբ ծրագիր ՀՀ-ում. այս տարի հատկացվել է 6 մլրդ դրամ 21:1726 Հնս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.06.2022 21:0026 Հնս, 2022
  • Ինչ քայլեր են ձեռնարկվում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար 20:4926 Հնս, 2022
  • Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:4526 Հնս, 2022
  • Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք 20:3526 Հնս, 2022
  • Սյունիքում 2022-ին մոտ 170 կմ ճանապարհ է կառուցում պետությունը. լայնածավալ աշխատանքներ են ընթանում 20:2426 Հնս, 2022
  • Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան 20:1526 Հնս, 2022
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է վերակառուցվող «Լիճք» ենթակայան 20:0326 Հնս, 2022
  • Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանի առաջին Metaexpo-ն | Հարցազրույց Մերի Բադալյանի հետ 19:5726 Հնս, 2022
  • Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն 19:3726 Հնս, 2022
  • Երևանում անցկացվում է թենիսի` մինչև 14 տարեկան տղաների թիմային մրցաշարը 19:2226 Հնս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.06.2022 19:0226 Հնս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Էմմա Պալյանի տանը 18:2726 Հնս, 2022
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 18:1026 Հնս, 2022
  • Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:3526 Հնս, 2022
  • Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում 16:3226 Հնս, 2022
  • ՄԻՊ-ն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ 13:2326 Հնս, 2022
  • ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած 10:2826 Հնս, 2022
  • Նիկոլ Փաշինյանը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին 10:1126 Հնս, 2022
  • Երևանի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 00:0726 Հնս, 2022
  • Երևանի Խուդյակով փողոցում այրվում է ավտոմեքենա 23:3925 Հնս, 2022
  • Հունիսի 26-ի եղանակային կանխատեսումները 23:1525 Հնս, 2022
  • ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. վարչապետը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը 22:5225 Հնս, 2022
  • Ֆրունզե Դովլաթյանի 95-ամյակին նվիրված յուրահատուկ ցուցադրություն 22:3225 Հնս, 2022
  • Հրդեհ` Պարույր Սևակ գյուղից դեպի Ուրծի լեռներն ընկած հատվածում 22:1425 Հնս, 2022
  • Անգնահատելի է ՌԱԿ ներդրումը հայապահպանության գործում. ՀՀ վարչապետ 21:5125 Հնս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015