Հայաստանում ռազմական դրությունը վերացվել է: Խորհրդարանն ընդունել է ընդդիմության նախագիծը:
Ընտրությունները կիրականացվեն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին՝ ԱԺ-ում հայտարարել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարն ու Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը քննարկել են հայ-ռուսական համատեղ զորախմբերի գործողությունները, Սյունիքի անվտանգային խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։
ԱԱԾ-ն բացահայտել է Քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք:
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1164 նոր դեպք: Առողջացել է 313, մահացել՝ 14 մարդ: