Ինձ համար՝ որպես բիզնեսից եկած մարդու, շատ կարևոր է իրագործել այն ամենը, ինչ խոսվում է, և ստանալ արդյունքներ՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ամիսուկես առաջ հայտնեցի, որ փորձում ենք լուծել շվեդական մի խոշոր, 25 մլրդ դոլար կապիտալացում ունեցող ներդրողի խնդիրները՝ բացելով մուտքը Հայաստան։ Խնդիրները լուծվեցին, և այսօր այդ ընկերությունը հայտարարեց իր Հայաստանյան Ստուդիայի հիմնադրման մասին։
Նման խոշոր ընկերությունները Հայաստանում կստանձնեն համաշխարհային որակի, աշխատանքի կուլտուրայի և բարձրակարգ մասնագետների դարբնոցի դերը, ուստի օդուջրի պես անհրաժեշտ են մեր տնտեսությանը։
Ընկերության վերջին հաղորդագրությունն էլ սա է՝ EVOLUTION-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա։ Մենք ուրախ ենք, որ շատ շուտով Հայաստանում հետաքրքիր աշխատանքային հնարավորություններ ենք առաջարկելու։
Հետևեք մեր նորություններին։