Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը՝ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Կառուցապատումն արել է Tashir խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։
Ստորգետնյա անցումը մատչելի է տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։
Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար։