Նովոսիբիրսկ-Մոսկվա չվերթ իրականացնող S7 ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել Տյումենում: Այս մասին տեղեկացրել է Ուրալի տրանսպորտային դատախազությունը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ վթարային վայրէջքի նախնական պատճառը եղել է օդանավի երկրորդ շարժիչի խափանումը:
A-321 օդանավում եղել է 197 ուղևոր, որոնցից 7-ը՝ երեխան: