ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Շինարարական մի քանի կազմակերպություն ընդգրկվել է ներպետական ու միջպետական ճանապարհների ձնամաքրման, ավազի ու աղցանման աշխատանքներում։
Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին (հումանիտար միջանցք) անցանելի է պարտադիր ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի են։
Զանգեր-Սարավան տեղամասում և Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) տեղում է ձյուն։ Երթևեկությունն այս պայմաններում թույլատրվում է բացառապես ձմեռային անվադողերով։