Փետրվարի 13-14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Վայք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Արա լեռան մոտակայքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։