Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: