Հանգստյան օրերին Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում կայացավ Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի ձմեռային բաց առաջնությունը: Հանրապետական մասշտաբներ ստացած մրցաշարին իրենց սաներով ներկայացավ 6 մարզադպրոց՝ Հայաստանի ողջ տարածքից: Սա առաջին նմանատիպ առաջնությունն էր նոր սկսված տարում:
Մեծ մրցաշարերի բացակայությունը մարզիկների համար խնդիրներ է առաջացնում: Նրանք կորցնում են մարզական որակները, ինչպես նաև հնարավորություն չեն ստանում ցույց տալու իրենց առավելագույն արդյունքը: Վանաձորի Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանի պնդմամբ՝ այս առաջնությունը նախաձեռնվել է շատ կարճ ժամանակահատվածում ու նպատակ է ունեցել լրացունելու այն մրցումային բացը, որն ունեն պատանի ու երիտասարդ մարզիկները:
Հայաստանի առաջատար եռացարտկորդ Լևոն Աղասյանի բացակայության պայմաններում հետաքրքիր պայքար ծավալվեց եռացատկորդների միջև: Առհասարակ, առաջնությունը ընթացավ թեժ պայքարի մթնոլորտում: Անգամ գրանցվեցին Վանաձորի մարզադպրոցի ռեկորդներ։
Դրանցից մեկը սահմանեց Ռոման Ալեքսանյանը 800 մետր վազքում՝ գրանցելով 2 րոպե 00,8 վրկ արդյունք, ռեկորդի հեղինակ դարձավ նաև Վանյա Սարգսյանը՝ 1500 մետր մրցատարածությունն անցնելով 4 րոպե 10,6 վայրկյանում։ Տղամարդկանց 50 մետր վազքում լավագույնը Ռազմիկ Մկրտչյանն էր ՝5,7 վրկ.-ով, նույն մրցատարածության կանանց պայքարում հաղթեց Գայանե Չիլոյանը՝ 6,5 վրկ ցուցանիշով:
Տղամարդկանց 400 մետր վազքի պայքարում հաղթող ճանաչվեց Դավիթ Սարգսյանը՝ 53,7 վրկ.: Նույն մրցատարածության կանանց միջև մրցավազքում լավագույնը Վանաձորի մարզադպրոցի սան Ռաիսան Սիմոնյան էր՝ 1 րոպե 03 տասնորդական վայրկյան արդյունքով:
Կանանց 800 մետր վազքատարածությունում հաղթեց Վանաձորի մարզադպրոցի ներկայացուցիչ, Անժելիկա Հովհաննիսյանը՝ 2 րոպե 43 վայրկյան արդյունքով: Տղամարդկանց հեռացատկում 6 մետրի սահամագիծը հատեց միայն Գոռ Հովակիմյանը՝ գրացելով 6 մետր 18 սմ արդյունք: Կանանց պայքարում ուժեղագույնը Սուսաննա Գրիգորյանն էր՝ 5,16 սմ ցուցանիշով: