ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը:
«Այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- տեղեկացրել է Գևորգյանը: