Կայացավ ձյուդոյի Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց 7 ու աղջիկների 2 քաշային կարգերում 100-ից ավելի մարզիկ պայքարեց լավագույնի կոչման համար: Այս առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի հավաքականի կորիզը:
Հավաքականի առաջատար Ֆերդինանտ Կարապետյանը նոյեմբերին կայացած Եվրոպայի առաջնության ընթացքում առնվազն լավ ելույթ չունեցավ, ինչը դժվարացրեց Տոկիո-2020-ի ուղեգրի համար պայքարը, սակայն առջևում կան վարկանիշային մրցաշարեր, որոնց ժամանակ Կարապետյանը կփորձի հասնել բաղձալի ուղեգրին:
Նորակազմ հավաքականը դեկտեմբերի 14-28-ը «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաք կանցկացնի: