Այսօր Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ է բացվել Երասխում:
Տեղադրված հուշատախտակի փոխարեն հետագայում ուղղաթիռի ընկնելու վայրում հուշակոթող կկանգնեցվի:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԻՆ-ը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական Մի-24 ուղղաթիռ է ընկել և բռնկվել։