ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ: