Կառավարության շենքի դիմաց այսօր վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել։ Ցուցարարները մետաղադրամներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ և քաղաքացիներին հորդորել միանալ իրենց ֆլեշմոբին։
Նրանց խոսքով՝ նախատեսում են նաև համապետական հանրահավաք կազմակերպել։ Ակցիայի մասնակիցները փակել են Նալբանդյան-Ամիրյան խաչմերուկը: