Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փոխել է Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնության ձևաչափը․ կանցկացվի անհատական Աշխարհի գավաթ։ Այս մասին ասել է UWW-ի փոխնախագահ, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
Կառույցի գործկոմի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, այն գլխավորել է UWW նախագահ Նենադ Լալովիչը: Նման որոշում կայացնելը պայմանավորված է եղել մասնակից երկրնրի քիչ քանակով։ ԱԱ-ին մասնակցելուց հրաժարվել էին մի շարք երկրներ։
Մրցաշարը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-20-ը:
Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են վերը նշված մրցմանը։