Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն չի բացառել, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր կդառնա:
Այս մասին Գամկրելիձեն հայտարարել է կառավարության շենքում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
«Շատ լավ է, որ ավելացել է դիմակի օգտագործումը, սակայն ավելի շատ է անհրաժեշտ: Եթե դիմակի կրումը հասնի 95 տոկոսանոց ցուցանիշի, հունվարի վերջին Եվրոպայում հնարավոր կլինի 278 000 կյանք փրկել: Այսօր Վրաստանում դիմակ կրելու ցուցանիշը 60-64 տոկոս է, և կոչ ենք անում, որ այն հասնի մինչև 95 տոկոսի, ինչը նշանակալիորեն կնվազեցնի վարակվածների քանակը»,- հայտարարել է նա: