• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես... 12:57
Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել Ձերբակալվել է 6 անձ,... 10:55
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 14:5003 Հոկ, 2020

Թուրքիան սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. նախագահ Արմեն Սարգսյանը՝ հնդկական WION հեռուստաընկերությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը՝ հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից։

Հարց. Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ինչ ռազմական գործողությունները չեն դադարում։ Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն անցել են լայնածավալ պատերազմի՞։

- Կարծում եմ՝ պետք է հստակեցնենք, որ այս լայնածավալ պատերազմը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Ադրբեջանը, ըստ էության, ցանկանում է այս տարածքը մաքրել հայերից։ Սա պատմական հայկական տարածք է, որտեղ հայերն ապրում են հազարավոր տարիներ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 1991 թվականին հռչակեց իր անկախությունը։ Բանակցությունները շարունակելու փոխարեն, իսկ դրա համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց դադարեցնել բանակցություններն ու պատերազմ սկսել։

Այս պատերազմը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Հայաստանից և ողջ աշխարհից հայերը գալիս են օգնելու Լեռնային Ղարաբաղին, սակայն մյուս բախումներից կամ հակամարտություններից սա տարբերվում է նրանով, որ այս անգամ միայն Ադրբեջան պետությունը չէ Լեռնային Ղարաբաղի դեմ, և նա ցանկանում է էթնիկ զտում անել։ Այս անգամ Թուրքիան ևս միացել է պատերազմին՝ իր հետ Ադրբեջան բերելով իր սպաներին, գեներալներին, սարքավորումներ, դրոններ ու անգամ F-16 կործանիչներ։ Թուրքերի օգնությամբ և մասնակցությամբ ադրբեջանցիներն օգտագործում են այս ամենն ընդդեմ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորների, այլև քաղաքացիական բնակչության։ Այսօր մինչ մենք խոսում էինք, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքացիներ, կանայք, երեխաներ, թիրախավորվեցին ադրբեջանական կողմից և հրետակոծվեցին։ Այս ամենի նպատակն էթնիկ զտումներն են, Լեռնային Ղարաբաղը հայերից մաքրելը՝ առանց հաշվի առնելու, որ այս մարդիկ հազարավոր տարիներ է՝ այստեղ են ապրում, հաշվի չառնելով, որ հնարավոր է խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, քանի որ, ինչպես ասացի, Թուրքիան լիակատար ներգրավվածություն ունի։ Թուրքիան այժմ ներգրավված է ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Միջերկրական ծովում, այլև՝ այստեղ։

Հարց. Սա հին վեճ է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այն բռնկվեց հիմա։

- Սա հին վեճ չէ, այն 30 տարվա պատմություն ունի։ Այս բարձունքներում հպարտ հայերն ապրում են հազարավոր տարիներ։ Բռնապետներ, միապետներ, կայսրեր եկել ու գնացել են, իսկ հայերը, Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնացել են։ Մոտ հարյուր տարի առաջ խորհրդային առաջնորդ Ստալինը, ով «Բաժանիր, որ տիրես» քաղաքականության մեծ վարպետ էր, հայկական տարածքի այս հատվածը տվեց Ադրբեջանին՝ խնդիր առաջացնելով հայերի ու ադրբեջանցիների միջև։ 70 տարի շարունակ Ղարաբաղը եղել է Խորհրդային Ադրբեջանի մաս՝ որպես ինքնավար հանրապետություն, մինչդեռ բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր էին, նրանք խոսում էին հայերեն, հաճախում հայկական դպրոցներ։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որոշեց, որ իրենք ցանկանում են հանրաքվե անցկացնել։ Նրանք բոլոր օրենքներին համապատասխան հանրաքվե իրականացրեցին և 1991 թվականին հռչակեցին անկախությունը, ցանկացան իրենց հայրենիքը ստեղծել։ Սակայն Ադրբեջանը նրանց հետ խոսելու փոխարեն սկսեց կրակել։ Այս վեճը հին չէ, այն 30 տարվա վեճ է։ Վերջին տարիներին կողմերը հիմնականում պահպանում էին հրադադարի ռեժիմը և բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների սեղանի շուրջ։

Փոխարենը՝ հին են հայ-թուրքական հարաբերությունները։ Սա հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու հարցը բացարձակ հրամայական է դարձնում, քանի որ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, Առաջին համաշխարհային պատերազմի պատճառաբանությամբ, Թուրքիան մեկուկես միլիոն հայերի կոտորեց՝ իրականացնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Հարյուր հազարավոր մարդիկ լքեցին իրենց հայրենիքն ու հաստատվեցին Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր՝ ստեղծելով հայկական սփյուռքը։ Այս խնդրում Թուրքիայի ներգրավվածությունը հավելյալ լարում է առաջացնում, և հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է Թուրքիան այստեղ ներգրավված լինի։

Թուրքական կողմը պատճառաբանություններով է հանդես գալիս, որոնք բացարձակ տրամաբանական չեն։ Նրանք ասում են, թե էթնիկ առումով մոտ են ադրբեջանցիների հետ։ Սակայն այս տեսանկյունից նրանք կարող են մոտ լինել շատ ազգերի հետ՝ սկսած Չինաստանի հյուսիսից մինչև Մոնղոլիա, Կենտրոնական Ասիա և այլն։ Երկրորդը՝ նրանք ասում են, թե իբր այստեղ կան PKK զինյալներ, սակայն սա հին հնարք է և Հայաստանի դեպքում չի աշխատում։ Եվ երրորդը, ասում են, թե իբր սպառնալիք կա միջազգային նավթամուղների համար, որ Բաքվից Ջեյհան է ձգվում, ինչը նույնպես բացարձակ անհեթեթություն է։

Հարց. Թուրքիայի նախագահը Հայաստանն անվանել է իսկական սպառնալիք տարածաշրջանային խաղաղության համար։

- Նա կարող է Հայաստանն անվանել գերտերություն, սակայն արդյո՞ք դա որևէ բան կփոխի։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը սպառնալիք լինել։ Եթե նա կարողանա տրամաբանորեն բացատրել, թե որտեղ է սպառնալիքը տարածաշրջանին այն դեպքում, երբ Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկի հետ որևէ խնդիր չունի... Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի հարևան Վրաստանի հետ, հիանալի հարաբերություններ Ռուսաստանի հետ, Իրանի հետ։ Միակ պետությունը, որի հետ մենք հարաբերություններ չունենք, Թուրքիան է, քանի որ Թուրքիան անգամ չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ միակ խնդիրն այստեղ Լեռնային Ղարաբաղն է, որը հայերի փոքր անկլավ է։ Սակայն ադրբեջանական ու թուրքական կողմը որոշել է ազատվել դրանից։

Առաջին անգամը չէ, որ նախագահ Էրդողանը ինչ-որ բան է հայտարարում: Օրինակ՝ Իրաքում, Լիբիայում, Սիրիայում։ Նա մշտապես պատճառ է գտնում ներգրավված լինելու համար։ Ես առհասարակ չեմ կարող համաձայնել Էրդողանի ասածների հետ։ Հայաստանը սպառնալիք չէ, այդ Թուրքիան է այժմ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:

Հարց. Դուք ասում եք, որ այս հակամարտությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև է, սակայն հայկական դրոնն է խոցվում։

- Նախևառաջ՝ պատերազմն Ադրբեջանն է սկսել, այլ ոչ թե Հայաստանը։ Երեկ ադրբեջանական դրոնները մուտք են գործել Հայաստանի տարածք։ Իհարկե, չորս դրոններն էլ ոչնչացվել են։ Երկրորդը՝ թուրքական F-16 կործանիչները հարվածներ են հասցնում Լեռնային Ղարաբաղի սահմաններին ու բնակիչներին։ Սակայն սա պատերազմ է, իսկ դա նշանակում է, որ հայերը պետք է պաշտպանեն իրենց, և երբ հարձակվում են քեզ վրա, պետք է ոչնչացնես և՛ դրոնները, և՛ տանկերը։ Սակայն ֆիզիկապես պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Եվ սա ծրագրված պատերազմ է, քանի որ նրանք ամիսներ շարունակ թուրքական բանակն ու Սիրիայից մոջահեդներ են բերել՝ հայերի դեմ կռվելու համար։ Այսինքն՝ սա ծրագրված է, և այս ամենն այնքան ակնհայտ է։

Հարց. Դուք ասում եք, թե սա ծրագրված է։ Ո՞վ է ծրագրել։

- Ադրբեջանն ու Թուրքիան։

Հարց. Ինչո՞ւ համար է Թուրքիան արել։

- Մի քանի պատճառով։ Նրանք կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, թե ինչու են սկսել, սակայն իրականությունն այլ է։ Ես կհիշատակեմ տարբեր վերլուծաբանների կարծիքներ այս հարցի առնչությամբ։ Նախևառաջ, նրանք ցանկանում են Ադրբեջանին ասել, որ այս խնդիրն առանց իրենց չեն կարող լուծել։ Երկրորդ՝ հայերին դաս տալու համար՝ ասելով, որ անգամ չփորձեք հիշատակել, թե ինչ է տեղի ունեցել 105 տարի առաջ, քանի որ մենք չենք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, և եթե ձեզ ճիշտ չպահեք, դուք կարող եք տեսնել, թե ինչ տեղի կունենա։ Այսինքն՝ նրանք իրենց ուժն են ցույց տալիս՝ վախեցնելու Հայաստանի Հանրապետությանը։ Երրորդ՝ նրանք այժմ Ադրբեջանում են, և ես հիմա հարց ունեմ։ Երբ պատերազմն ավարտվի, նրանք լքելո՞ւ են Ադրբեջանը, թե՞ մնալու են։ Մնալով՝ նրանք հսկայական ազդեցություն են ունենալու Ադրբեջանում։ Մնալով այդտեղ՝ հսկողության տակ են առնելու նավթամուղներն ու գազատարները, որոնք Ադրբեջանից գնում են Արևմուտք, Եվրոպա։ Եվ դա ոչ միայն ադրբեջանական գազն ու նավթն է, այլև կասպիականը, Կենտրոնական Ասիայինը։ Այսինքն՝ Թուրքիան, որը չունի նավթ և գնում է այն, այժմ կվերահսկի դեպի Եվրոպա գնացող նավթը, իսկ Եվրոպան կդառնա նրանց գերին։

Թուրքիայի համար սա նաև էներգետիկայի հարց է, Ադրբեջանը կառավարելու հնարավորություն։ Գուցե վաղը նրանք արդեն սկսեն ահաբեկել Եվրոպային։ Ըստ էության, վաղը նրանք կսկսեն Եվրոպայի դեմ հանդես գալ, որովհետև կկառավարեն էներգետիկ խողովակաշարերը և այլն։ Այդպիսով, կա հստակ աշխարհաքաղաքական խաղ, որը Թուրքիան խաղում է այս պատերազմում։

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ շարունակելու են պայքարել, մինչև հայկական զորքերն ամբողջությամբ դուրս գան Ղարաբաղից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անընդունելի է բանակցություններ սկսել այն դեպքում, երբ ինտենսիվ ռազմական գործողություններ են իրականացվում։ Այս ամենը հաշվի առնելով՝ երկու կողմերը շահագրգռվա՞ծ են արդյոք լուծում գտնել։

- Այն, ինչ նախագահ Ալիևն է ասում, կոչվում է դասական էթնիկ զտում, այսինքն՝ ասում է՝ կանգ չենք առնի, մինչև այդ տարածքի բոլոր հայերին չսպանենք։ Դա կոչվում է էթնիկ զտում, տարածքների մաքրում մարդկանցից, որոնք ապրել են այնտեղ հազարավոր տարիներ։ Իմ երկրի վարչապետն ասում է, որ երբ այնտեղ մարդիկ են մահանում, մենք նախևառաջ պետք է քայլեր ձեռնարկենք։ Առաջին հերթին՝ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից, քանի որ դրա մասը չի կազմում։ Պատկերացրեք, որ եթե Թուրքիան ներգրավվի, ապա երրորդ, չորրորդ կողմ կլինի, ամբողջ տարածաշրջանը կմիջամտի, և արդյունքում մեծ խառնաշփոթ կունենանք։ Տասն անգամ ավելի վատ պատկեր կլինի, քան ունենք Սիրիայում։ Լուծումը լիովին պարզ է՝ Թուրքիան պետք է չմիջամտի։ Երբ հակամարտող կողմերը շարունակեն լինեն նույնը, ինչպես նախկինում էր, իսկ կողմերը՝ Արցախը, Հայաստանը և Ադրբեջանն են, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել, և ռազմական գործողությունները կդադարեցվեն, մարդիկ չեն կրակի միմյանց վրա, հնարավորություն կլինի հանդիպել միջնորդներին և աստիճանաբար կվերադառնանք բանակցություններին։ Բոլորին հորդորում եմ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Սակայն Թուրքիայի ներկայությունը դա շատ դժվար է դարձնում, քանի որ այն նոր գործոն է և հակամարտության մեջ չի եղել։

Հարց. Լեռնային Ղարաբաղի ղեկավարը ևս ասել է, որ այստեղ ամենամեծ թշնամին Թուրքիան է, և պետք է պատրաստ լինել երկարաժամկետ պատերազմի։ Այնպես է ստացվում, որ բոլոր կողմերը ներգրավված են, և թվում է, թե ռազմական գործողությունները սրվում են, և լուծում դեռևս չկա։

- Հայկական կողմը լարում չի ցանկանում, մենք ուղիներ ենք փնտրում այս ամենն ավարտել ինչքան հնարավոր է շուտ։ Լեռնային Ղարաբաղի նախագահը լիովին ճիշտ է, որովհետև նա տեղում է վերահսկում իրավիճակը և տեսնում է, որ իր երկրի մարդիկ, զինվորները կռվում են ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև թուրքական ուժերի դեմ։ Այդպիսով՝ կա ընդամենը մեկ եզրակացություն, որ այս սենյակի «մեծ փիղը» Թուրքիան է, որը խաղաղություն չի ուզում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր երկրորդական է դարձել՝ Թուրքիայի ներգրավմամբ։ Թուրքիան այս խնդրում հայտնվել է, որովհետև անձնական շահագրգռվածություն ունի, Լեռնային Ղարաբաղի հարցը նրան չի անհանգստացնում։ Թուրքիան ցանկանում է իր ներկայությունն ունենալ այնտեղ, լինել այն ուժը, որը տարածաշրջանում ամենակարևորն է, որ փաստացի Ադրբեջանի վրա մեծ ներգործություն ունենա։ Ամենամեծ խնդիրը Թուրքիան է։

Հարց. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնեց, որ աջակցում է Հայաստանին, Ռուսաստանը խոսել է երկու երկրների հետ։ Ի՞նչ եք կարծում՝ այս ջանքերը կօգնեն լուծել խնդիրը։

- Միշտ պետք է հույս ունենալ: Մենք բոլորս ջանքեր ենք ներդնում հրադադարի հաստատման համար, խոսում ենք բոլորի հետ։ Նախագահ Մակրոնն աջակցում է ճշմարտությանը, ըստ որի՝ Թուրքիան չի ցանկանում այս խնդրի լուծման համար որևէ բան անել։ Հարգում ենք Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկը։ Հայկական կողմը մշտապես պատրաստ է քննարկել հետագա քայլերը, և եթե ադրբեջանական կողմն ասի, որ պատրաստ է բանակցությունների, ապա պետք է նշեմ, որ մենք երբևէ դեմ չենք եղել բանակցություններին։

Այս բարդ խնդրի շուրջ բանակցությունները մշտապես խրթին են եղել։ Կողմերի միջև համաձայնություն ձևավորելու համար ժամանակ է հարկավոր: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է անկեղծորեն հավատալ, որ լուծումը հնարավոր է գտնել երկխոսության միջոցով։ Բանակցություններ հնարավոր է անցկացնել վստահության կառուցման միջոցով։ Սակայն այն պահին, երբ դու պատերազմ սկսելով այդ վստահությունը կոտրում ես, այն 30 տարով հետ է գնում։ Այսօր արդեն մի քանի տարի կպահանջվի կրկին վստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Ես խաղաղության, խաղաղ լուծման կողմնակից եմ։

Հարց. Դուք նաև նշել եք, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի, և հնարավոր է ավելի վատ լինի, քան Սիրիայում է։ Ի՞նչ է աշխարհն անում այս հարցում։ Այսօր ԱՄՆ-ը զբաղված է ընտրություններով, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները...

- Թուրքիան է այս խնդիրը առաջացրել և պետք է դուրս գա։ Այո՛, ճիշտ եք, Միացյալ Նահանգները պատրաստվում է նախագահական ընտրությունների, և շատ դժվար կլինի նրանց ուշադրությունն ունենալ։ Այո՛, Ռուսաստանն իր սեփական խնդիրներն ունի։ Այո՛, Եվրոպան շատ զբաղված է։ Այս ամենին գումարեք կորոնավիրուսը և տնտեսական դժվարությունները։ Ահա այս պատճառով են Թուրքիան և Ադրբեջանը ընտրել հենց այս պահը հարձակվելու համար։ Նրանք գիտեն, որ միջազգային հանրությունը շատ զբաղված է, և կարող են անել այն, ինչ ցանկանում են, կարող են ահաբեկիչներ, ջիհադիստներ բերել։ Սակայն, քանի որ բոլորը զբաղված են, ապա անհրաժեշտ ճնշումը բավարար չի լինի։ Սրանք են նրանց հաշվարկները։ Սակայն նրանք չեն հաշվարկել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հազարավոր տարիներ կռվել է իր գոյության համար և չի հանձնվելու։

Հարց. Հավատո՞ւմ եք, որ համաշխարհային ինստիտուտները պետք է հստակ ուղերձ հղեն նման դեպքում, հակառակ դեպքում նման խնդիրներն ավելի շատ կլինեն։

- Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրքիան F-16 կործանիչներ է օգտագործում այստեղ և օգտագործում է խաղաղ բնակիչների դեմ։ Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն ասում է, որ կարող ես օգտագործել, միջամտել այլ մարդկանց կյանքին կամ ներգրավվել հակամարտության մեջ, որի մասը չես կազմում։ Աշխարհը փոխվել է։ Այն շատ ավելի անկայուն, անկանխատեսելի է դարձել։ Միջազգային կառույցները պետք է սկսեն մտածել, թե ինչպես պետք է փոխվեն, ժամանակակից դառնան՝ 21-րդ դարի նոր աշխարհի մարտահրավերները դիմագրավելու համար։

Հարց. Էներգետիկ շուկաների հարցը ևս թեմայի մեջ է, մտավախություններ կան գազի և նավթի մատակարարումների մասով։

- Այստեղ ոչ ոք վտանգ չի ներկայացնում նավթի մատակարարումների համար։ Եթե նրանք մտավախություններ ունեն այլ աղբյուրների մասով, թող ունենան։ Կրկնեմ՝ եթե Լեռնային Ղարաբաղի հայերը ցանկանային կրակել գազատարների վրա, դա 20 տարի առաջ կանեին, երբ դրանք կառուցվում էին։ Եթե այն ժամանակ դա անեին, Ադրբեջանին թույլ չէին տա միլիարդավոր դոլարներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերի վրա կրակել։ Նրանք այն ժամանակ չեն արել և այսօր էլ չեն պատրաստվում։ Կարծում եմ, որ միջազգային էներգետիկ շուկաները չպետք է մտահոգվեն այս հարցով։ Նրանք պետք է մտածեն Թուրքիայի մասին, որը վերահսկողություն է իրականացնում գազատարների մասով։

Հարց. Կավարտեմ հարցազրույցը այն հարցով, որով սկսել եմ։ Լուծում տեսնո՞ւմ եք առաջիկա օրերին, թե՞ ավելի մեծ պատերազմ կլինի։

- Հույս եմ հայտնում, որ լուծում կլինի։ Ես մեծ ջանքեր եմ ներդնում այդ լուծմանը հասնելու համար, որովհետև չեմ ընդունում մարդկային կյանքերի կորուստները, չեմ ընդունում էթնիկ զտումները և ցեղասպանությունները։

- Շնորհակալություն։

 

Դիտումների քանակ459
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արցախի նախագահի հետ ամեն ինչ կարգին է, քիչ հետո նա անձամբ կներկայացնի իրավիճակը. Պողոսյան 13:4403 Հոկ, 2020 Արցախի նախագահի հետ ամեն ինչ կարգին է, քիչ հետո նա անձամբ կներկայացնի իրավիճակը. Պողոսյան Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Արցախի ԱԳՆ 12:3803 Հոկ, 2020 Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Արցախի ԱԳՆ Քաղաքականություն
  • Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում արագացնել ԱՀ միջազգային ճանաչման գործընթացը 10:5603 Հոկ, 2020 Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում արագացնել ԱՀ միջազգային ճանաչման գործընթացը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | | 25.08.2026 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015