Մ-2, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 367+850 հատվածում (Մեղրի քաղաքի մոտ) երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։
Հիշեցնենք, որ այսօր նշված ճանապարհահատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվել։ Նշված հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակվել էր: