Թենիսի ԱՄՆ-ի Բաց առաջնության կանանց մենախաղի քառորդ եզրափակչում ամերիկուհի Սերենա Ուիլյամսը ռակետը խաչաձևել է Բուլղարիայի ներկայացուցիչ Ցվետանա Պիրոնկովայի հետ։ 2 ժամ 11 րոպե տևած բարդ պայքարում 38-ամյա ամերիկուհին 4:6, 6:3, 6:2 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
Ուիլյամսը 11-րդ անգամ անընդմեջ դուրս է գալիս Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչ փուլ, 39-րդ` անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:
Եզրափակիչ ուղեգրի համար պայքարում Ուիլյամսն ուժերը կչափի Վիկտորյա Ազարենկա-Էլիս Մերտենս զույգի հաղթողի հետ։