Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 5212 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 882347-ի: Այս մասին տեղեկացնում են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է ТАСС գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ախտից ապաքինվել է 690207 հիվանդ, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 78 տոկոսը:
Նախօրեի մահացության դեպքերի համեմատ, այսօր կորոնավիրուսից ավելի շատ հիվանդ է մահացել: Նրանց թիվը կազմում է 129, մինչդեռ երեկ՝ 119 էր: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14854: