Իտալիայում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերն ավելացել են 38 տոկոսով: Վերջին մեկ օրում եվրոպական այս երկրում վարակվել է 552 մարդ: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Իտալիայում օրական նման բարձր ցուցանիշ չի արձանագրվել մայիս ամսվա վերջից: Միայն երկու շաբաթ առաջ Իտալիայում օրական միջինը գրանցվում էր վարակի մոտ 200 դեպք: Վերջերս վարակի նոր դեպքերն արձանագրվում են Իտալիայի կենտրոնական ու հարավային շրջաններում, որոնց մեծ մասը ներկրվել է:
Իտալիայի առողջապահության նախարարի հավաստմամբ՝ այսօր ավելի շատ վարակվում են 40 կամ ավելի ցածր տարիք մարդիկ, մինչդեռ համավարակի սկզբին՝ 60 և ավելի բարձր տարիքի մարդիկ: