Լիբանանի մայրաքաղաքում իրավիճակը թեժանում է: Ցուցարարները ներխուժել են Լիբանանի արտաքին գործերի նախարարության շենք, որը տեղակայված է Բեյրութի Աշրաֆիա շրջանում, տեղեկացնում է РИА Новости-ն:
Արաբական երկրի ԱԳՆ-ի շենք ներխուժած ակտիվիստների ձեռքին եղել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել «Բեյրութը՝ ռազմականացված քաղաք» և «Հեղափոխության մայրաքաղաք» կարգախոսներ:
Լիբանանի արտգործնախարարության շենքը վնասվել էր նավահանգստի պայթյունի հետևանքով:
Հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Բեյրութի փողոցներ՝ պահանջելով բարեփոխումներ և Լիբանանի կառավարության հրաժարականը:
Խորհրդարանի շենքի մոտ էլ բախումներ են ակտիվիստների ու ոստիկանների միջև: