Բեյրութի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մատույցներում, սկսվել են զանգվածային բախումներ ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև: Ակտիվիստները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք էլ արցունքաբեր գազ են կիրառել, գրում է РИА Новости-ն:
Լիբանանի մայրաքաղաքում սկսվել է հակակառավարական հանրահավաք, որը շատ արագ վերածվել է անկարգությունների:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ նահանջում են՝ չկարողանալով դիմակայել ակտիվիստների գործողություններին: Խորհրդարանի շենք են ուղարկվում լրացուցիչ ուժեր: