ՄՄարի Կոստանյան

Հազարավոր լիբանանցիներ այսօր կմասնակցեն Բեյրութի զանգվածային ակցիային

Հազարավոր լիբանանցիներ այսօր կմասնակցեն Բեյրութի զանգվածային ակցիային

Հազարավոր լիբանանցիներ այսօր պատրաստվում են մասնակցել Բեյրութում հակակառավարական զանգվածային ցույցին: Այս մասին տեղեկացնում է France 24-ը:

Լիբանանի բնակիչները երկրի կառավարությանը մեղադրում են Բեյրութի պայթյունի համար, որի հետևանքով մահացել է 154 մարդ:

Լիբանանի իշխանությունները խոստացել են գտնել բոլոր մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել: Սակայն Լիբանանի բնակչությունն այլևս չի վստահում երկրի կառավարությանը: Լիբանանի քաղաքացիներն անվստահություն էին հայտնել՝ մասնակցելով անցյալ տարվա հոկտեմբերից կազմակերպված ցույցերին, երբ խորացել էր երկրի ֆինանսատնտեսական ճգնաժամը, ու ազգային արժույթն արժեզրկվել էր:

Լիբանանցիների բողոքի երթը կընթանա պայթյունի վայրից դեպի Նահատակների հրապարակ, որտեղից էլ անցյալ տարի սկսվել էր հակակառավարական խռովությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում