Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ իր որդին՝ Նիկոլայը, «ընդդիմադիր տրամադրված» երիտասարդ է: Այս մասին հայտնել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը երկրի ղեկավարի հետ հարցազրույցից հետո՝ գրում է РИА Нօвости-ն:
Ուկրաինացի լրագրողը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կտրականապես չի ցանկանում ապագայում որդուն տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում, քանի որ նրա համար հանգիստ կյանք է ցանկանում:
Գորդոնը նշել է, որ հենց Նիկոլայն է խնդրել հորը հարցազրույց տալ, քանի որ դիտում է բոլոր հաղորդումները: