Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ օգոստոսի 1-ին ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխը Կիևով մեկնել է Պրիշտինա:
««Բորիսպիլ» միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում զորախմբի անդամներին ողջունեցին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության խորհրդական Տիգրան Ապկարյանը։
Բարի և անվտանգ ծառայություն մաղթենք մեր քաջարի սպաներին և զինվորներին»,- ասված է գրառման մեջ: