Միացյալ Նահանգների իշխանությունները որոշել են ամերիկացի 12 հազար զինվորականներին դուրս բերել Գերմանիայի տարածքից, ինչը պայմանավորված է Եվրպայում ԱՄՆ զորամիավորումների տեղակայման ռազմավարական փոփոխությամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մոտ 6400 ամերիկացի զինվորական կվերադառնա տուն, մյուսները կտեղակայվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներ՝ Իտալիա և Բելգիա:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով, ամերիկյան իշխանությունների գործողությունների պատճառն այն է, որ Գերմանիան ձախողել է պաշտպանության ծախսերի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումը:
Սպիտակ տան ղեկավարի քայլը քննադատության ալիք է բարձրացրել ԱՄՆ Կոնգրեսում ընդդիմադիրների շրջանում: Շատերը կարծում են, որ այն կարող է ավելի ոգևորել Ռուսաստանին:
Այս կապակցությամբ մտահոգություն են հայտնել նաև Գերմանիայի բարձրաստիճան ղեկավարները: