Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «շատ արդյունավետ» է գնահատել Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը՝ գրում է Интерфакс գործակալությունը:
«Մենք չենք հայտնում, թե ինչ ենք քննարկել: Սակայն քննարկել ենք շատ հարցեր: Կարծում եմ՝ մեր քննարկումները շատ արդյունավետ են եղել»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ՝ հրաժարվելով պատասխանել թալիբներին ռուսական կողմի վճարելու վերաբերյալ թեման Պուտինի հետ քննարկելու մասին հարցմանը:
Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ և ՌԴ նախագահները մասնավորապես քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի թեման: