Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը մեղավոր է ճանաչվել նրա դեմ ներկայացված միլիոնավոր դոլարների կոռուպցիոն բոլոր 7 գործերում: Այս մասին գրում է BBC-ն:
2009-2018 թվականներին կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Նաջիբի դեմ դատական գործը Մալայզիայի կոռուպցիայի դեմ պայքարի մեծ մասն է կազմում:
Մալայզիայի նախկին վարչապետին այժմ սպառնում է տասնամյակների ազատազրկում:
Երկրի կառավարության նախկին ղեկավարը հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները՝ մեղքը բարդելով իր ֆինանսական խորհրդականների վրա: Նաջիբ Ռազակը հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը: